Skip to main content

Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության կողմից իրականացվող ամենօրյա շրջայցերի և հսկողական միջոցառումների շրջանակներում հերթական դիտարկումն է կատարվել Եղեգիսի անտառապետության թիվ 1 պահաբաժնի տարածքում (Եղեգիս գետի ձախափնյա հատված):

Ինչպես հայտնել է ՇՄ նախարարությունը, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ֆիքսվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակների բնականոն տեղաշարժը նշված տարածքում:

Կենդանիների խմբի առկայությունը, նրանց հանգիստ վարքագիծն ու տեսակների բազմազանությունը վկայում են տվյալ էկոհամակարգում առկա բարենպաստ և անվտանգ միջավայրի մասին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30