Քանյե Ուեսթը դրական է վերաբերվում իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և մրցարշավորդ Լյուիս Համիլթոնի միջև սիրավեպին։
«Դա դրական իրավիճակ է։ Քանյեն ինքն իրեն հարց չի տալիս, թե արդյոք Լյուիսը լավ մարդ է։ Նա խելացի է, բարի և անհավանական մարզիկ», — Page Six-ին ասել է 48-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ ռեփերը հարմարավետ է զգում, երբ Համիլթոնը շրջապատված է իր երեխաներով։
Անցյալ ամիս Համիլթոնը Քիմին և Ուեսթի հետ ամուսնությունից նրա երեք երեխաներին ուղեկցել է Տոկիոյում անցկացրած արձակուրդում։ «Նա հարմարավետ է զգում՝ իմանալով, որ Լյուիսը իր երեխաների հետ է։ Սա է գլխավորը», — նշել է աղբյուրը։ «Նա վստահում է իրավիճակին և ցանկանում է լավագույնը Քիմի համար»։
Ներքին աղբյուրը ընդգծել է, որ սա շատ տարբերվում է այն զգացումից, թե ինչպես էր Ուեսթը վերաբերվում Փեթ Դևիդսոնին, որը Քիմի առաջին հանրային սիրավեպն էր ամուսնալուծությունից հետո։ «Նա իսկապես ատում էր Փիթ Դևիդսոնին», — հավելել է աղբյուրը։
Քարդաշյանը նախկինում խոսել է Ուեսթի «թունավոր» վարքագծի մասին իրենց ամուսնության ընթացքում՝ հիշելով նրա մանիակալ դրվագները, որոնք նրա կյանքը դարձրել էին անկայուն և անապահով՝ թե՛ հուզական, թե՛ ֆինանսական առումով։
Այժմ, ըստ աղբյուրի, Ուեսթը «գտնում է խաղաղություն»։ Նա վերադարձել է երաժշտությանը և նորաձևությանը, կենտրոնացել է դրականի վրա, երախտապարտ է կյանքի համար և ապագայի ծրագրեր է կազմում, այդ թվում՝ երեխաների ու կնոջ՝ Բիանկա Չենսորիի հետ։ Նա նաև ակտիվորեն աջակցում է իր դստեր՝ Նորթի երաժշտական ջանքերին, որը վերջերս թողարկել է «Piercing On My Hand» երգը։






































