ԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ

Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր կարողացել է վնասել կամ ոչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։

Ըստ հրամանատարության հրապարակած տվյալների՝ ապրիլի 6-ի դրությամբ ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 155 իրանական նավ։ Բացի այդ, CENTCOM-ը պնդում է, որ ամերիկացի զինվորականները «Էպիկական կատաղություն» գործողության ընթացքում հարվածներ են հասցրել ավելի քան 13 հազար թիրախների։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930