Ձեր դարդը թողած գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, ձեր դարդը լացեք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Անկեղծորեն չեմ հասկանում, ձեր դարդը թողած՝ գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, ձեր դարդը լացեք, լացելու շատ բան ունեք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Հայաստանում կարո՞ղ է արդյոք ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ: Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» դաշինքը չի կարող գրանցվել, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը:

Պարոն Մամիջանյան, ձեր կուսակցությունից այն օրը 50+ մարդ է ձերբակալվել Վաղարշապատի ընտրություններում՝ իրենց բառով ասած «20 մանեթ» բաժանելու համար, վերջում էլ՝ ձերբակալված կանայք ճիշտ բան են ասել, ասել են սրիկա են, գումարը իրենց են պահում, մեզ ոչ մի կոպեկ չեն տալիս: Դրա համար էլ, հարգելի գործընկերներ, ընդդիմություն չունենք, ձեր բնութագրումը ձեր կուսակցական ընտրատասովչիկները արդեն իսկ տվել են»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930