Ձեթոտ «պերաշկին» ավելի զազրելի է հնչում, քան ուժեղ քյաբաբը. փնթի ու զզվելի աշխատելաոճ ունեք. Արթուր Խաչատրյան

Ուժեղ քյաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց ձեթոտ պեռաշկի ավտոբուսում, օրինակ, շատ հավանական կարող է այդպիսի մի բան լինի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե արդյոք լավ է, որ ընտրություններին մասնակցի «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինքը, թե ոչ։

Նշենք, որ ԱԺ–ն քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով իշխող ուժն առաջրկում է արգելել ընտրական դաշինքների անվանումներում օգտագործել մարդկանց անուններ։

Խաչատրյանը շարունակեց. «Հա, մենք մեր դարդը չենք լացում, մենք ընտրությունների դարդն ենք ուզում հոգալ, որովհետև մեկ էլ հանկարծ պատահաբար նման որոշում կայացվեց։

Այսինքն եթե «ուժեղ քյաբաբ» կամ «ձեթոտ պեռաշկի», այդքան զազելի է հնչում, ձեթոտ պեռաշկի, որ հատկապես զզվելի է հնչում, այդ դեպքում պետք է դա շուտ բերել, ոչ թե նրանից հետո, երբ սկսեցին ձեթոտ պեռաշկի ուտել ավտոբուսի մեջ առանց անձեռոցիկի։

Ակնհայտ է, չէ՞, որ հենց ինչ-որ մի բան առաջացավ, որոշեցիք փակել այդ տարբերակը։ Խոսքը դրան է վերաբերում, ոչ թե, որովհետև մեկը քյաբաբ չի ուտում, մյուսի համար էլ ձեթոտ պեռաշկին է տաճի։

Այո, սա փնթի, խայտառակ, զզվելի աշխատաոճ է, ոչ պրոֆեսիոնալ կառավարության կողմից։ Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, կառավարությունը հարցման ձևով քվեարկության տարբերակ ունի»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Պարոն Խաչատրյան, բայց «պերաշկի» անուն չկա, որքանով ես գիտեմ, չէ, մենք անուններն ենք արգելում անվանման մեջ»։

Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։

Դիտորդները նշում են, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Հզոր Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930