Պերաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Պերաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, մենք հիմա տեսնում ենք ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտը: Վերջին շաբաթներին ակնհայտորեն դուք պտտվում եք պերաշկու շուրջ, պերաշկին դարձել է ձեր առանցքը: Եթե ձեր առանցքից հանենք պերաշկին, դուք կքանդվեք, մինչև էդ էլ այնպես չէր, որ մի բան էիք:

Եթե լուրջ քաղաքական կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ մի պատկառելի դաշնակցական, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, օրինակ՝ Արծվիկ Մինասյանը ինչ վատ կլիներ, որ լիներ Դաշնակցության առաջնորդը, բայց ցավոք սրտի, 135 ամյա Դաշնակցությունը մարդ չի գտել, որ իրեն առաջնորդի»,- նշել է նա:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությանը՝ Կոնջորյանը շեշտել է, որ այս դրույթը մեր օրենսդրության մասն է:

«Սա օդից եկած չի, մենք այդ օրենսդրությունը ամբողջական դարձնելու և Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգի տրամաբանությամբ քաղաքական դարձնելու տեսանկյունից ենք անում այս փոփոխությունը»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930