Ընտրություններին մասնակցող ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծ ՔՊ-ն օրենքով ուզում է արգելել դա. Մամիջանյան

Այս գործընթացն ինքինին հակաիրավական է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7–ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Կապ չունի թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել սրա հիմքում՝ տեխնիկական է, նախադասությունը կեսից ջնջվել էր և այլն, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից երկու ամիս առաջ, և եթե ինչ-որ մեկը ասում է որ սա հիմնարար փոփոխություն չի.. լո՞ւրջ եք ասում։

Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է և արգելում է դա անել։ Լո՞ւրջ։

Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա, որովհետև ցանկացած տրամաբանության մեջ, ընտրական օրենսգրքի կայունության կանոնի տեսանկյունից ու շատ ու շատ այլ տրամաբանության մեջ նման գործընթաց իրականացնելը անթույլատրելի է։

Ուստի «Պատիվ ունեմ» խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դա օրակարգ ընդգրկելուն, թե բուն օրինագծին, երբ որ դրա ժամանակը գա»,–ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։

Դիտորդները նշում են, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Հզոր Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930