ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. տեսանյութ

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Մինչ օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 29 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին:

Աքմաքչյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվել է ԱԺ ամբիոնից.

«ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,

հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Շնորհակալություն»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930