Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա

Ապրիլի 6-ին, ժամը 19։11-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում այրվում է ավտոտնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թաիրով բնակավայրի Օրբելի փողոցում գտնվող ավտոտնակում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։34-ին, մարվել՝ 19։50-ին։ Այրվել են ավտոմեքենան և ավտոպահեստամասեր՝ մասամբ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930