Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար․ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները․ Անահիտ Ավանեսյան

Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը, գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:

Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են: Երկու զինվորի հպարտ մամա»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930