Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մարտի 30-ից ապրիլի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 103, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, կեղծ ահազանգի, թունավորման՝ 4-ական, քարաթափման՝ 8, ուժեղ քամու՝ 2, պայթյունի, մերկասառույցի, տեղատարափ անձրևի, երկրաշարժի, ջրահեղձման, օձի նկատման, որոնողափրկարարական՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 127, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 112 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 75 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 110 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 75 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930