Երևանում զորակոչի թիվը կրիտիկական ցածր է՝ 10–16%. Հայկ Սարգսյան

Ես չեմ ուզում նշել պատգամավորի անունը, նաև դպրոցի անունը, որպեսզի այդ դասարանում խնդիրներ չառաջանան։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, թե դպրոցներից մեկում մեկ դասարանում բոլոր տղաները, բացի մեկից, հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։

«Դա միակ դեպքը չի, բազմաթիվ դասարաններ կան, որտեղ դպրոցը ավարտելու հետո որևէ մեկը չի զորակոչվում բանակ, եթե ծանոթներ ունեք, հատկապես էլիտար համարվող դպրոցներում, մի հատ կարող եք հարցումներ անել, թե օրինակ, 2025 թվականին ձեր դպրոցից քանի՞ տղա է ավարտել դպրոցը, քանիսն է գնացել բանակ։ Սխեման հետևյալ է, ովքեր փող ունեն, մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են քաղաքացիությունից։ Այդ փողը Հայաստանում չեն ծախսում, դրսում են ծախսում՝ Եվրոպայում շատ, Ռուսաստանում ավելի քիչ։ Գումար է դուրս գալիս Հայաստանից դրա արդյունքում, այդ տղերքն են դուրս գալիս մեր պահեստազորից, հաշվառումից ընդհանրապես, ու մենք կորցնում ենք և՛ իրենց, և՛ իրենց գումարները։ Ես առաջարկել եմ այս սխեման փակենք ու շուռ տանք, որ այդ գումարները ոչ թե հոսեն Հայաստանից դուրս, այլ գան հոսեն ծառայող տղաների գրպանները։

Տեսեք, ըստ ՆԳՆ տվյալների, տարեկան 3000 տղա քաղաքացիությունից հրաժարվում է, մենք ասում ենք՝ 15 միլիոնը տուր, մեկ ամիս ծառայի, այսինքն դու ես որոշում 15 միլիոնը տալիս ես հրաժարվում ես ու չես ծառայում կամ նույն 15-ը տալիս ես գալիս մի ամիս ես ծառայում ու սրա արդյունքում եթե մեզ հաջողվեր այս 3000-ից 1000-ի բերել ծառայության, 1000-ով ավել շատ զորակոչ կունենայինք և մեր զորացրվողները ամեն մեկը 1.5 միլիոն կստանային։

Մենք տարեկան մոտավորապես 10 000 զորացրվող ենք ունենում, կհավաքագրվեր 15 միլիարդ, որը բաժանվելով ամեն մեկը կստանար 1.5 միլիոն։ Այսինքն այն տղան, ով գալիս է հաջորդ օրվանից սկսում է բանվորություն անել, կունենար 15 միլիոն, կգնար ժողինստիտուտում կսովորեր, կամ նոութբուք կառներ, IT մասնագետ կդառնար, այսինքն իր կյանքը ինքը կկազմակերպեր, կամ ինչ-որ արհեստով կսկսեր զբաղվել, զոդող կդառնար, զոդման ապարատ կառներ ու իր կյանքը կկազմակերպեր, չէր լինի սևագործ բանվոր, կունենար կյանք մտնելու մեկնարկային գումար։

Հիմա մեր գործընկերները որոշեցին, որ պետք չի այդ այդ հնարավորությունը տանք, պետք է թողնենք, ոնց որ կա, այսինքն էլիտար դպրոցներում էլի շարունակեն բոլորը քաղաքացիությունից հրաժարվել, չծառայել, մարզերում 50% զորակոչ ունենանք»,–ասաց Հայկ Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ Երևանում զորակոչի թիվը կրիտիկական ցածր է. «Երբ մենք ասում ենք՝ հանրապետությունում 30-35% է զորակոչը, դա մարզերի հաշվին է այդքան, Երևանում 10–16% է։ Տարի ենք ունեցել, որ 10 տոկոս է եղել, այսինքն անհավասարությունը կա։ Այն, որ ա օրենքի տապալմամբ ուզում են ասեն, որ այ չեղավ այդ անարդարությունը, այդ անարդարությունը խորանալու է, ինչի համար ցավում եմ»։

Հայկ Սարգսյանը նշեց, որ իր առաջարկի դեպքում անձը 1 ամիս կծառայի, կմտնի պահեստազոր, ու երբ կլինեն ենթադրյալ մարտական գործողություններ կամ էսկալացիա, այդ մարդուն պետությունը կունենար իր պահեստազորում. «Աայսինքն ինքը ոչ թե կլիներ ՌԴ քաղաքացի, այլ կլիներ մի ամիս պատրաստված զինծառայող, ով կկարողանար համալրել զինված ուժերի շարքերը։

Այնպես չի, որ դա նորություն է, Թուրքիայում, Ղազախստանում, հունաստանում նման հնարավորություն կա, որտեղ մարդիկ ծառայում են 21 օր 35 օր կամ մեկ ամիս արագացված ընթացակարգով դառնում են լավ զինվորներ։ Եթե իմ նախանշած ձևի կարողանանք կազմակերպել դասընթացները, մեկ ամսում մենք ավելի լավ զինվոր կունենանք, քան 1.5 տարում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930