Թուրքական երեք նավ անվտանգ անցել են Հորմուզի նեղուցը

Թուրքական ընկերություններին պատկանող երեք նավ անվտանգ անցել են Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հակամարտության սկզբից ի վեր մեր երեք նավերը, որոնք սպասում էին Պարսից ծոցում, կարողացել են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցը և դուրս գալ տարածաշրջանից»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները շուրջօրյա ռեժիմով հետևում են տարածաշրջանում նավերի և անձնակազմերի հետ կապված իրավիճակին՝ համակարգելով գործողությունները ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների հետ:

Նախարարը նշել է, որ նեղուցի շրջանում մնում են թուրք սեփականատերերի այլ նավեր, որոնց անվտանգ ելքն ապահովելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Մասնավորապես, նավերի մի մասը սպասում է ջրային տարածքը լքելու հնարավորությանը, իսկ անձնակազմերի հետ կապը պահպանվում է մշտական հիմունքներով:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ տարածաշրջանում հակամարտության սկզբին Հորմուզի նեղուցի շրջանում գտնվել է թուրքական ընկերություններին պատկանող 15 նավ, և միջոցներ են ձեռնարկվում նավագնացության համար ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930