ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

«Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության կազմում։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Այս առումով Հայաստանում բարդ իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Ուստի մենք պետք է շատ զգույշ և զգոն լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»,- ասել է Բելառուսի առաջնորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930