Անցել են ամիսներ, իմ նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, որևէ քրեական գործ չկա, չի կարող հարուցվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ էր խոսել իր մասին՝ ասելով, որ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն։
«Եթե լինի նման բան, պետք է լինի հնարովի գործ։ Մեր պետությունում հեղափոխությունից հետո չի կարող լինել, ես ամեն դեպքում հույս ունեմ, որ նման բան չի կարա լինի ու չկա այդպիսի բան։ Խնդրում եմ՝ այդպիսի վերնագրեր մի դրեք, որ Սարգսյան Հայկը ասեց՝ չի կարող նման բան լինել։ Չկա նման քննարկում, չկա նման բան»,–ասաց նա։






































