Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող շարունակվել.Հայ Սարգսյան

Ես առանձին հանդիպում չեմ ունեցել վարչապետի հետ, վարչապետի հետ իմ հարաբերությունների մասին խոսալու առիթներ, չգիտեմ ունեցել եմ, թե չէ, մենք ունեցել ենք շատ ջերմ, ընկերական մոտ հարաբերություններ մինչև 2018 թվական մայիսը, երբ ինքը դարձել է հանրապետության վարչապետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրամադրություններն իր նկատմամբ փոխվել են։

«Ես իրեն համարել եմ ինձ հարազատ եղբայր, իմ ավագ եղբայր ու մենք այդպես ենք հարաբերվել։ Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չէր կարող շարունակվել, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջ ամեն պահ զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվել, ու ես դա ու նորմալ եմ համարում։

Եթե առաջիկա 10-20-30 տարվա ընթացքում կլինի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ, այժմ մեր ընկերությունը փաստացի չի շարունակվում, այսինքն կա ընկերությունը, բայց չի շարունակվում»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930