Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կան զոհ և անհետ կորածներ

Ազովի ծովում ցորենով բեռնված «Վոլգո-Բալտ» տիպի բեռնանավ է խորտակվել։

Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն՝ հավելելով, որ մեկ մարդ զոհվել է, կան անհետ կորածներ։

Անձնակազմի մի մասին հաջողվել է դուրս գալ նավից և հասնել Խերսոնի ափ։ Առաջին օգնությունը ցուցաբերել են տեղացիները՝ դիմավորելով անձնակազմին մինչ հատուկ ծառայությունների ժամանումը։

«Ափին հայտնաբերվել է անձնակազմի 9 անդամ՝ ՌԴ քաղաքացիներ։ Մեկ մարդ՝ ծնված 1991 թվականին (նավապետի ավագ օգնական), մահացել է: Անձնակազմի ևս երկու անդամի գտնվելու վայրը անհայտ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930