Զորի Բալայանի անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ. Քոչարյան

Խորը վշտով տեղեկացա անվանի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի մահվան մասին։ Գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ։ Նա Արցախյան շարժման առաջամարտիկներից ու գաղափարախոսներից էր, և դա արտացոլված է նաև իր թողած հարուստ գրական ժառանգության մեջ։

Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Զորի Բալայանի ընտանիքին, մերձավորներին, նրա բազմաթիվ ընթերցողներին»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930