Տղերք, ես Ձեզ հետ եմ ամեն օր, ամեն ժամ՝ մտքով ու սրտով և հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք, Ձեր արժանապատիվ կեցվածքը անմարդկային այդ պայմաններում ավելի խոսուն է և հարգանքի արժանի, քան ազատութան մեջ շատերի պահվածքը։
Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ՝ դիմելով Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին
«Մենք չենք կարող ընդունել, թե ամեն ինչը ավարտված է, Արցախի էջը փակված է, ինչպես փորձում են պարտադրել։ Միջազգային երաշխիքների ներքո իրենց բնակավայրեր արցախահայերի արժանապատիվ վերադարձի իրավունքը անքակտելի իրավունք է և որևէ մեկը չի կարող այդ իրավունքներից զրկել արցախցիներին»,-ասել է նա։






































