Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին. Սերժ Սարգսյան

Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը, բայց ես գիտեմ նաև, որ մեզ իշխանափոխություն է պետք , մեզ չի հետաքրքում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Վստահեցնում եմ, անգամ չմասնակցելով՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին՝ Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի մեջ: Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը:

Հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին, մեր ընտրողների ձայները չեն կորելու, այլ միանալու են ընդդիամդիր ուժերին ընտրողների ձայներին»,-ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930