Ղազինյանին որևէ մեկը բարոյական իրավունք չի վերապահել նման կոչերով հանդես գալ երկրի բարձրագույն ղեկավարության մասին. Դատարանը ապացուցված չի համարել ՀԾԿՀ որոշմամբ 6 հիմնավոր պատճառների մի մասը, որոնք հանգեցրել են ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելուն, բայց իրեր դրվածքը դրանով չի փոխվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի հայտարարությանը, որ դատարանն ապացուցված չի համարել Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ամեն մի ընտանիքից ՀԷՑ–ը փող է գողացել, և նա թող տղամարդավարի ներողություն խնդրի։
«Վարչապետի հայտնի հայտարարությունից հետո ես պատշաճ հիմնավորում եմ տվել մեր հանրությանը, թե վարչապետն ինչու էր նման գնահատական տվել և կիսել եմ այդ գնահատականի քաղաքական պատասխանատվությունը։ Ես ներկայացրել եմ, որ ունենք տասնյակ հազարավոր սուբյեկտներ, որտեղ ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա կարող ենք պնդել, որ ՀԷՑ–ի ժամանակի կառավարիչները, միջին ու բարձր օղակի պատասխանատուների կամ մասնակցությամբ, կամ մասնավոր թողտվությամբ կամ ոչ կոմպետենտ լինելու արդյունքում տեղի են ունեցել հավելագրումներ և թերգրանցումներ ինքնավար էներգարտադրող կայանների մասով։ Այդ փաստերը հիմա քննվում են մի քանի տասնյակ վարույթների շրջանակներում։ Թե դատարանի վճիռը ՀԾԿՀ որոշման մասով ինչ խորքեր, ինչ հիմքեր և ինչ հարթության մեջ է կայացվել, դա այլ գնահատականի ենթակա է։ Այդ վճիռն ուղղակիորեն կապել այդ հայտարարության հետ և նման ձևակերպում տալ, ես խիստ ոչ կոռեկկտ եմ համարում»,–ասաց նա։
Պետրոսյանը հիշեցրեց, որ «Տաշիր կապիտալը» դիմել է վարչական դատարան՝ վիօճարկելով ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու ՀԾԿՀ որոշումը. Վեճի երկու կողմերը ՀԾԿՀ–ն է և ՀԷՑ–ի սեփականատերը, իսկ ես այդ դատաքննության մեջ կողմ չեմ։ Ես բնականաբար, ինտենսիվորեն համագործակցել եմ հանձնաժողովի հետ»։
Դիտարկմանը, որ ոչ ոք չի հավատում, որ այդ հանձնաժողովը գործում է անկախ, կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է գործում, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Որոշ քաղաքական շրջանակներում գործող օբյեկտներ կարող են նման գնահատականներ հնչեցնել, բայց դրանից իրավական առումով իրերի դրվածքը չի փոխվում։ ՀԾԿՀ–ն անկախ մարմին է, և թույլ տվեք հասկածի տակ դնել նախկին գործիչների և ՀԾԿՀ–ի վարքը։ ՀԾԿՀ–ն այսօր առավել քան երբևէ անկախ է, և հանձնաժողովի բոլոր որոշումները տեղի են ունեցել ինստիտուցիոնալ մակարդակով։
Ապրիլի վերջերից մեկքն ի կատար կածենք այն բարեփոխումը, որ նոր էնեգահամակարգը բաշխման անցին միացման սակագները զգալիորեն մինչև 40 տոկոս նվազեցվելու են, այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն չունենք»,–ասաց նա։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխությանը, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Քանի կար տվյալ անձն ասում էր իրենք բարձրացնելու են սակագինը, հետո ինչ–որ հաշվարկներ արեցին, ասացին՝ իրենք իջեցնելու են սակագինը, բայց դա մենք պիտի անեինք, բայց չհասցրեցինք։ Քանի կար, ասում էին՝ ՀԷՑ–ի սեփականատերը հայտարարել էր, որ առնվազն 10 տարի չի բարձրանա սակագինը, և 8 ամսվա մեջ իրար հակասող 4-5 հայտարարություն է արվել տվյալ կողմից։
Ես հստակ ասեմ,. Սակագինը մեր հանրապետությունում համեմատած մեր տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի երկրների, հետխորհրդային երկրների հետ, ամենաբարձրն է։ Դա արդարացված չէ, բայց ցավոք, ունենք այն, ինչ ունենք։ Ես պատասխանատու կերպով ասում եմ՝ սակագինը պիտի նվազեր իմ կառավարման շրջանում ձեռք բերած փաստերի և էներգահամակարգում եղած բալանսի համադրման արդյունքում, սակայն քանի որ 2026–ի ապրիլի 1–ից ատոմակայանը դուրս է բերվել համակարգից 4-5 ամսով և վերազինման շրջան է մտել, այդ շրջանում ստիպված ենք լինելու բնակչությանը էլեկտրաէներգիա ապահովել ավելի թանկ աղբյուրներից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի հաշվին, ստիպված եղանք որևէ քայլ նվազեցնելու ուղղությամբ չանելու։ Այդ պատճառով սակագնի նվազեցում տեղի չունեցավ։ ՀԾԿՀ–ն որոշեց, որ սակագինը մնում է նույնը, հետևաբար 2026 թվականին սակագնի փոփոխություն չի լինելու»։






































