Չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, դա մեր ոչ բարեկամ հարևանների հարյուրամյա երազանքն է. Սերժ Սարգսյան

Մենք չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, որքան էլ մեզ մոլորեցնեն, թե դա միջանցք չէ: Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում: ԹՐԻՓՓ-ի մասին մենք մեր անհանգստությունը հայտնել ենք, և վերջնական եզրակացության կգանք դրա էությունը, բաղադրիչները, իրականացման միջոցներն ու մեխանիզմները լիովին բացահայտելուց հետո:

Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է ընթանան ոչ թե թուլության, այլ ազգային միասնության ներուժի դիրքերից: Պետք է վերականգնվի հավասարակշռված արտաքին քաղքականությունը ոչ թե այլոց բավարարելու, այլ հայ ժողովրդի շահերը սպասարկելու նպատակադրումով: Հայաստանը չպետք է լինի ոչ հաճախորդ պետություն, ոչ մակաբույծ պետություն և ոչ էլ էթնոգրաֆիկ թանգարան»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930