Իրանը հայտնել է հակառակորդի շահերի օգտին գործող երկու անձի մահապատժի ենթարկելու մասին

Իրանում մահապատժի են ենթարկել հակառակորդի օգտին գործող երկու անձի, հայտնում է «Fars» գործակալությունը։

«Մոնաֆեգին» խմբավորման ահաբեկիչները՝ Աբոլհասան Մոնթազերն ու Վահիդ Բանի-Ամերիանը Թեհրանում գործել են հանուն ագրեսորի շահերի։ Դատական գործընթացից ու Գերագույն դատարանի վերջնական որոշումից հետո նրանց կախաղան են բարձրացրել։

Այս զինված խմբավորման անդամները մի շարք ահաբեկչություններ ու պայթյուններ են իրականացրել Թեհրանի տարբեր հատվածներում՝ հակառակորդի համակարգողի անմիջական ղեկավարությամբ», — գրում է իրանական լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ մահապատժի ենթարկվածները ձերբակալվել են այն պահին, երբ փորձել են գործողություն իրականացնել արձակման սարքի միջոցով:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930