Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած 2–րդ քաղաքացու մարմինը նույնպես հայտնաբերվեց

Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացու մարմինը քիչ առաջ նույնպես հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 06։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։ Ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին հայտնել է, որ ինքը տեսել է, թի ինչպես է ընկերը անզգուշաբար ընկել ջրամբարը և մյուսը ընկերը նետվել է, որպեսզի փրկի, սակայն չի կարողացել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930