Հանրապետականները Վանեցյանի կուսակցության թեկնածուի օգտին ընտրակաշաք են բաժանել, ձերբակալվել է 62 անձ

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթով 62 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական հետապնդում, նրանցից մի մասի վերաբերյալ գործերն արդեն ուղարկվել են դատարան։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են նրանցից մի մասի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ:

Արդյունքում՝ հինգ տասնյակից ավել անձանց խոստացել են 50․000–ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին: Հանցանքն ավարտին հասցնելու և այդ նպատակով գործընթացն ամբողջապես վերահսկելու համար խմբի անդամները կատարել են դերերի հստակ բաշխում, կազմել են հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են գտնվել հավաքագրված քաղաքացիների հետ։

Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։ Քրեական վարույթով ձերբակալվել և հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։ Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930