ԱՄՆ հետախուզությունը զգալի է համարում հրթիռներ եւ անօդաչուներ արձակելու Իրանի պոտենցիալը. CNN

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Իրանի սպառազինությւոնում գտնվող հրթիռային արձակման կայանքների մոտ կեսը անվնաս է, իսկ անօդաչուները հաշվվում են հազարներով։ Այսպիսի հավաստիացմամբ ապրիլի 2-ին հհանդես է եկել CNN հեռուստաընկերությունը։

ԱՄՆ հետախուզական տվյալների համաձայն, որոնք վկայակոչել է հեռուստաընկերությունը, Իրանի սպառազինության մեջ մնում է անօդաչու թռչող սարքերի մոտ 50 տոկոսը։ Թեւավոր հրթիռների զգալի մասը, որոնք տեղակայված են հանրապետության ափամերձ հատվածում, անվնաս է։

Մարտի 31-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտնել էր, որ Իրանի ռազմավարությունն այն է, որպեսզի առավելագույն չափով հյուծի Իսրայելի եւ ԱՄՆ զինված ուժերի պոտենցիալը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930