«ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը»։
Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով Թրամփի՝ Իրանին քարե դար վերադարձնելու մասին սպառնալիքին:
«Ներկայի և քարե դարի միջև կա մի ակնառու տարբերություն. այն ժամանակ Մերձավոր Արևելքում նավթ կամ գազ չէին արդյունահանում: Արդյոք ԱՄՆ նախագահը և նրան իշխանության բերած ամերիկացիները վստա՞հ են, որ ցանկանում են հետ շրջել ժամանակի անիվը»,- գրել է Արաղչին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետությանն ուղղված իր ուղերձում ապրիլի 2-ին հայտարարել էր, թե առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում նոր հզորագույն հարվածներ կհասցվեն Իրանին։
«Մենք իրանական վարչակարգին կքշենք դեպի քարե դար, որտեղ հենց նրանց տեղն է»,- ասել էր Թրամփը:






































