2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։
Պայմանագրային զինծառայողը մահացել է:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։
Նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։






































