Մարտի 13-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Յուրի Երզնկյան փողոցի 1/13 հասցեի մոտ նկատել են, որ 3 անչափահասներ վիճաբանում են։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված հասցեի դիմաց Երևանի բնակիչներ 14-ամյա Մ․ Հ․-ն և 14-ամյա Կ․ Հ․-ն դիտողություն են արել իրենց տան դիմացով անցնող Երևանի բնակիչ 17-ամյա Ց․ Բ․-ին՝ սուլելով անցնելու համար։
Այդ ընթացքում Ց. Բ․-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է Մ. Հ․-ի ականջին՝ պատճառելով քերծվածք, վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել, որից հետո Կ. Հ․-ն ձեռքով երեք անգամ հարվածել Ց. Բ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Մ․ Հ․-ն և Կ․ Հ․-ն երկվորյակ եղբայրներ են:






































