Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու

Նախօրեին Տավուշի մարզի Կոթի գյուղում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած 41–ամյա տղամարդը գնացել էր դաշտ՝ կորած կովին գտնելու։ Ժամը 15։00-ի հատվածում է դեպքը տեղի ունեցել։ Տղամարդը միայնակ է եղել, ինքն է զանգել գյուղացիներին, օգնություն կանչել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը՝ նշելով, որ գյուղացիների օգնությամբ ոտքի վնասվածք ստացած տղամարդուն շտապօգնության մեքենայի մոտ են հասցրել, նա հոսպիտալացվել է։

Անդրանիկ Հախվերդյանը նշեց, որ հիվանդանոցում ոտնաթաթի անդամահատում է կատարվել, տուժածի առողջական վիճակը բավարար են գնահատում բժիշկները, սակայն վերականգնողական երկար ու բարդ շրջան պետք է անցնի։

Կոթիի վարչական ղեկավարը նշեց, որ վնասվածք ստացած 41-ամյա տղամարդը չորս երեխա ունի։ Ընտանիքը անասնապահությամբ է զբաղվում գյուղում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի Կոթի գյուղի 41-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930