«Որ ասում եք ոտքդ գազից չվերցնես՝ վերջը «պավարոտ» կա», «Ինչի՞, Պուտինի մոտ լավ էլ գազ տվեցիր». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը

Ժողովուրդ ջան, չէ, տենց չի լինում, որ ասում եք ոտքդ գազից չվերցնես՝ վերջը «պավարոտ» կա, բան կա: Այս մասին Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի բակում մեծամորցիների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ինչի՞, Պուտինի մոտ լավ էլ գազ տվեցիր»,- ասաց քաղաքացին՝ Փաշինյանին:

Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ դա բարեկամական զրույց էր ու ինքը պարզապես նկատի ունի, որ պետք չէ միշտ գազին սեղմել, մեկ-մեկ էլ «տորմուզին է» պետք, ինչպես մեքենայի դեպքում:

«Դուք որ մեքենա եք վարում, ոտքը միշտ գազին չի, չէ՞, մեկ-մեկ տորմուզին եք սեղմում, մեկ-մեկ էլ աջ եք քաշում, կանգնում»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930