Մեդվեդևը կոչ է արել պայքարել ներգաղթյալների «էթնիկ անկլավների» ստեղծման դեմ

Ռուսաստանը պետք է պայքարի ներգաղթյալների՝ էթնիկ անկլավների ստեղծման դեմ: Միջգերատեսչական մարմնի հանձնաժողովի նիստում նման կոչով հանդես է եկել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «Коммерсантъ»-ը:

«Սա հնչեղ թեմա է. շատ բան է ասվում և գրվում դրա մասին: Հարցն, անշուշտ, հատուկ ուշադրություն է պահանջում: Օտարերկրացիների հոծ բնակեցումը, ցանկացած երկրում, և ոչ միայն մեր երկրում, ընդհանուր առմամբ չի նպաստում նրանց ադապտացվելուն,- ասել է Մեդվեդևը: -Եվ, համապատասխանաբար, դա չի նպաստում ռուսական օրենքների պատշաճ կիրառմանը կամ պատշաճ, օրինապաշտ վարքագծին»:

Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել օտարերկրացիների բժշկական զննումների վերաբերյալ օրենսդրություն ընդունելու համար: Նա նշել է, որ վտանգավոր հիվանդություններով ախտորոշված ​​օտարերկրացիները պետք է անհապաղ արտաքսվեն երկրից:

Ինչպես հաղորդում է Коммерсантъ»-ը, Ռուսաստանի ղեկավարության էթնիկ անկլավների դեմ պայքարի ծրագրերն ուրվագծված են միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այն ստորագրել է 2025 թվականի հոկտեմբերի 15-ին։ Այն կգործի 2026-ից մինչև 2030 թվականը։ Ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսանդր Գրեբյոնկինի՝ նման ներգաղթյալների համայնքները խթանում են արմատական ​​կրոնական շարժումները և «հակասոցիալական վերաբերմունքը», ինչը կարող է օրենքի պահպանության հարցում խնդիրներ առաջացնել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930