«Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար

Իրանական «Բուշեր» ատոմակայանից ռուսաստանցի աշխատակիցների տարհանումն իրականացնելու համար Ռուսաստանը լռության ռեժիմ կխնդրի հակամարտող կողմերից՝ այդ թվում՝ Իսրայելից և Իրանից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։

«Իհարկե, տեղափոխման երթուղիները կտրամադրվեն Իսրայելին և ԱՄՆ-ին։ Մենք կխնդրենք, որ կողմերը հետևեն լռության ռեժիմին։ Ցանկանում եմ նաև երկու շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը, մեր գործընկերներին՝ ատոմային ոլորտի իրանցի աշխատակիցներին, և Հայաստանի կառավարությանը՝ նախորդ տարհանումներին աջակցելու համար, որովհետև մենք աշխատանքներն իրականացնում ենք Իրան-Հայաստան սահմանով»,- նշել է Լիխաչյովը։

«Ռոսատոմ»-ի ղեկավարը տարհանման հստակ ամսաթիվ չի նշել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930