Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել բարեկարգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ նախարարը շրջել է տարածքում, հետևել հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Ժաննա Անդրեասյանը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքների որակն ու ժամկետները պահպանելու պահանջը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930