Ապրիլի 1-ին՝ ժամը 23։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում․ տուժածներ չկան, կան արգելափակված քաղաքացիներ։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել են Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը (մոտ 5 քմ), պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը․ տուժածներ չկան:
Վնասվել է տան բակում կայանած «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի:






































