Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում լուծարեց «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Հիմնավորման մեջ ասվում է, որ Սոցիալական ծառայությունների տրամադրման որակի վերահսկման ուղին մշտադիտարկման և գնահատման գործընթացն է, որը որպես կանոն իրականցրել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը։
Նախատեսվում է, որ ՊՈԱԿ-ի լիազորությունները այլևս վերապահվելու են վերափոխված «Նորք» ՍԾՏԻԿ հիմնադրամին։ Նոր ձևաչափով գործող հիմնադրամը պետք է դառնա պետական քաղաքականությունների մշտադիտարկման, գնահատման և վերլուծության հիմնական հարթակ՝ միաժամանակ պահպանելով ինստիտուտի կուտակած գիտական և գործնական ներուժը, սակայն կգործի անկախ կառավարման և ֆինանսավորման սկզբունքով։
Հիմնադրամը կկատարի հետևյալ հիմնական գործառույթները.
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլրտի քաղաքականությունների, ռազմավարությունների և սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներ,
Աշխատանքի, զբաղվածության, սոցիալական պաշտպանության և ժողովրդագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի մշտադիտարկում և ազդեցության գնահատում,
Ժողովրդագրական միտումների, աշխատուժի փոփոխությունների, զբաղվածության, միգրացիոն հոսքերի և սոցիալական կառուցվածքի ուսումնասիրություն,
Սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագիտական ներուժի պարբերական գնահատում և կարիքների վերհանում, դրանց արդյունքների հիման վրա վերապատրաստումների կամ մասնագիտացման դասընթացների միջոցով արագ արձագանքի ապահովում.
Տվյալահավաք, վիճակագրական վերլուծություն և ապացուցահենք քաղաքականության մշակմանն աջակցող ուսումնասիրությունների իրականացում,
ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ինչպես նաև զբաղվածության ռազմավարությունների, սոցիալական պաշտպանության մյուս ոլորտներում ընդունվող որոշումների վերլուծական հենքի ապահովում,
Միջազգային և տեղական հետազոտական կառույցների, դոնորների և ակադեմիական գործընկերների հետ համագործակցության զարգացում:






































