«Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով

Space Launch System հրթիռակիրը «Օրիոն» տիեզերանավով, որի բորտում գտնվում են չորս տիեզերագնացներ, հաջողությամբ մեկնարկել է Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Արտեմիս-2» առաքելության շրջանակներում «Օրիոն» նավը, որի անձնակազմի կազմում են ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քոխը, ինչպես նաև Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը, մեկ պտույտ կկատարի Լուսնի շուրջ։

Մեկնարկից մի քանի րոպե անց, երբ տիեզերագնացները սկսեցին մտնել Երկրի մթնոլորտի վերին շերտերը, հրամանատար Ուայզմանը կապի է դուրս եկել․

«Հիասքանչ տեսարան է։ Մենք Լուսնի հոյակապ ծագում ունենք»,- նշել է հրամանատարը։

Թռիչքի տևողությունը կազմելու է 10 օր:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930