Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս

Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում։ Այս մասին ասել է Եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իհարկե, ամերիկացիներին ոչ ոք չի փոխարինի, որովհետև ՆԱՏՕ-ն կառուցված է դաշնակցային հարաբերությունների վրա։ Բայց մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն աշխատեն, թեև, ցավոք, դրանք միշտ երկկողմանի են։ Ահա թե որն է խնդիրը»,- ասել է նա ETV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Թրամփը ապրիլի 1-ին Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ լուրջ կերպով դիտարկում է ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվեց օգնել Իրանի դեմ գործողության հարցում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930