Հայաստանում կտրուկ աճել է դատապարտված կանանց և անչափահասների թիվը

2025 թվականին Հայաստանում դատապարտված կանանց թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ անչափահաս դատապարտյալների թիվն աճել շուրջ 68,4%-ով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Մասնավորապես, համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2025 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը, 2024 թվականի համեմատ, աճել է 1028-ով կամ 15,5%-ով, միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվն աճել է 147-ով կամ 10,3%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով: Դատապարտված անձանցից 32-ը եղել է անչափահաս (2024 թվականին՝ 19, 2023 թվականին՝ 21), 245-ը՝ կին (2024 թվականին՝ 129, 2023 թվականին՝ 113), 637-ը՝ նախկինում դատված (2024 թվականին՝ 438, 2023 թվականին՝ 247), 150-ը՝ օտարերկրացի (2024 թվականին՝ 150, 2023 թվականին՝ 84): 26 գործով 26 անչափահասի նկատմամբ դատարանների կողմից կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներ (2024 թվականին՝ 12 գործով` 13 անչափահասի նկատմամբ, 2023 թվականին՝ 8 գործով` 8 անչափահասի նկատմամբ):

2025 թվականին դատապարտված անչափահասների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 13-ով կամ 68,4%-ով, դատապարտված կանանց թիվն աճել է 116ով կամ 89,9%-ով, նախկինում դատված անձանց թիվն աճել է 199-ով կամ 45,4%-ով, իսկ դատապարտված օտարերկրացիների թիվը մնացել է նույնը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930