ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային և մասնավորապես նշել.
«Ղարաբաղի հարցը մենք բազմիցս քննարկել ենք, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո՛, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց մենք արել ենք… մենք դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ խոսել է դրա մասին։ Եվ հիշում եք՝ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Եվ մենք երբեք չենք թաքցրել նաև մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, քանի որ 2022 թվականին կար կոնկրետ իրավիճակ, և ՀԱՊԿ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին։ Եվ սա, իհարկե, հանգեցրեց… հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում»։







































