Իրանում պարզաբանել են, թե որ դեպքում կավարտվի պատերազմը

Չարժե հաշվել մեր հրթիռներն ու անօդաչու սարքերը. մեր ռազմական հզորության մասին ձեր տեղեկությունները թերի են, և դուք գաղափար անգամ չունեք մեր լայն հնարավորությունների մասին: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, փոխանցում է Fars-ը։

Նա նաև հավելել է. «Հույսեր չփայփայեք, թե ձեզ հաջողվել է ոչնչացնել մեր ռազմավարական հրթիռների արտադրության կենտրոնները, հեռահար հարվածային անօդաչուները, հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերն ու հատուկ տեխնիկան: Նման մտքերով դուք միայն ավելի կբարդացնեք ձեր վիճակը»։

Մեր ռազմավարական արտադրամասերը կենտրոնացված են այնպիսի վայրերում, որոնց մասին դուք ոչինչ չգիտեք և որոնց երբեք չեք էլ կարող հասնել:

Դուք պետք է պատասխան տաք մեր ազգի դեմ սանձազերծած ագրեսիայի համար: Պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև դուք վերջնական պարտություն կրեք, զղջաք ու անձնատուր լինեք», — նշված է հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930