ԱՄՆ-ն ու Իսրայելը հարված են հասցրել Քաշանում իրանական օդանավակայանին. Mehr

ԱՄՆ-ն ու Իսրայելը հարված են հասցրել Քաշանում իրանական օդանավակայանին՝ վնասելով դրա մի քանի հատվածներ, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Այսօր երեկոյան Քաշանի քաղաքացիական օդանավակայանը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Այդ հարձակման ընթացքում վնասվել են դրա մի քանի հատվածներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվել է նաև, որ չորեքշաբթի օրվա ընթացքում ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակումներ են իրականացրել իրանական մի շարք այլ քաղաքների, դրանց թվում՝ Սպահանի, Շահր-ե-Ռեզայի, Արանի, Բեյդգոլի և Նաջաֆաբադի վրա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930