ԱՄՆ զինվորականները մշակում են Խարգ կղզին և իրանական հարստացված ուրանը գրավելու երկու ցամաքային գործողությունների ծրագրեր, սակայն նախագահ Դոնալդ Թրամփն այդ հարցի վերաբերյալ որոշում չի ընդունել, գրում է Atlantic-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու որևէ տարբերակ, ներառյալ՝ ցամաքային գործողությունը։
«Զինվորական պաշտոնյաները Իրանում երկու ցամաքային գործողություն են ծրագրում. մեկը Խարգ կղզում, որը երկրի էներգետիկ արդյունաբերության կենտրոն է, և երկրորդը՝ հարստացված ուրանը գրավելու համար… Նրանց պարզապես անհրաժեշտ է նախագահ Թրամփի թույլտվությունը»,- հաղորդում է պարբերականը։
Ըստ աղբյուրների՝ ոչ մի գործողություն չի երաշխավորի ռազմական հակամարտության ավարտը մի քանի շաբաթվա ընթացքում։
Պարբբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել՝ հաստատե՞լ այս տարբերակներից որևէ մեկը, թե՞ ոչ, ընդ որում նա կարող է, ի վերջո, մերժել դրանք։
Պարբերականը գրում է, որ որոշ ռազմական պաշտոնյաներ մասնավոր զրույցներում հույս են հայտնում, որ ամերիկյան զինվորականներին սպառնացող վտանգները, ինչպես նաև կասկածները, ըստ որոնց նման գործողությունները կարող են վերջ դնել ռազմական հակամարտությանը, վարչակազմին կստիպեն զսպվածություն ցուցաբերել։






































