Թրամփը մասնավոր զրույցներում չի բացառել երկրի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը. Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, գրում է Wall Street Journal-ը։

«Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, եթե դաշնակիցները չկարողանան օգնել Հորմուզի նեղուցի բացմանը», — գրում է պարբերականը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին։

Նշվում է, որ Թրամփը դաշինքից դուրս գալու մասին դեռևս ուղիղ հրաման չի տվել, սակայն քննարկել է այդ հնարավորությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի դերի հնարավոր թուլացումը կազմակերպությունում։ Վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Թրամփի վերջին մեկնաբանությունները, որոնք արվել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլոց հետ անձնական զրույցներում, հնչում են այն ժամանակ, երբ նա կոչ է անում եվրոպացիներին ապահովել Հորմուզի նեղուցի բացումը, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա դադարեցնել Իրանի դեմ իր ռազմական արշավը»։ Նա կտրուկ քննադատել է ՆԱՏՕ-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ջանքերին միանալուց հրաժարվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ Telegraph-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, երբ դաշինքը հրաժարվել է օգնել Իրանի դեմ գործողությանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930