Իրանը երբեք չի ընտրել գաղnւթատիրության կամ գերիշխանության ուղին և երբեք պшտերազմներ չի սկսել․ Փեզեշքիանը դիմել է ամերիկացիներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով վերանայել իրանական քաղաքականության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը: Իր ուղերձում Իրանի առաջնորդը ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները մնում են ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ ամենաանհասկացվածներից։

Փեզեշքիանը պաշտոնապես հայտարարել է, որ իր ժամանակակից պատմության մեջ երկիրը երբեք չի ընտրել ընդլայնման, գաղութատիրության կամ գերիշխանության ուղին և երբեք պատերազմներ չի սկսել։

Իրանի առաջնորդը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները բանակցությունների ընթացքում երկու անգամ անարդարացի ռազմական գործողություններ է իրականացրել հանրապետության դեմ։

Նախագահի խոսքով՝ չնայած մշտական ​​արտաքին ճնշմանը և պատժամիջոցներին, Իրանը ոչ միայն պահպանել է իր դիմադրողականությունը, այլև զգալիորեն մեծացրել է իր ուժը բոլոր հիմնական ոլորտներում։

Եզրափակելով՝ նա կոչ է արել ամերիկացիներին դուրս գալ ավանդական քաղաքական հռետորաբանությունից և ձգտել ապագայի, որը հիմնված է ոչ թե բախման, այլ ճշմարտության, արժանապատվության և փոխադարձ հարգանքի վրա: Իրանի առաջնորդի խոսքով՝ երկխոսությունը և անցյալի իրականության ըմբռնումը կարևոր են ներկայիս լարված իրավիճակը փոխելու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930