«Qatar Airways»-ն ընդլայնել է իր երթուղիները՝ ավելացնելով դեպի Դոհա և հակառակ ուղղությամբ չվերթների քանակը

Կատարի ազգային ավիափոխադրող «Qatar Airways»-ը չորեքշաբթի օրը վերանայել է իր չվացուցակը՝ ընդլայնելով երթուղիներն ու ավելացնելով դեպի մայրաքաղաք Դոհա և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների թիվը։ Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն։

«Դեպի Դոհա և Դոհայից իրականացվող բոլոր չվերթները շարունակում են գործել հատուկ թռիչքային միջանցքներով, որոնք ստեղծվել են Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչության հետ սերտ համագործակցությամբ», — ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ չվացուցակը կարող է փոփոխվել կամ չեղարկվել՝ ավիաընկերությունի հետ կապ չունեցող հանգամանքների պատճառով։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ կապ կհաստատվի և թռիչքի նոր մանրամասներ կտրամադրվի այն ուղևորներին, ովքեր արդեն տոմս ունեն դեպի նոր չվացուցակում նշված քաղաքներ։ Ուղևորներին խորհուրդ է տրվում ստուգել ավիաընկերության կայքը և համոզվել, որ իրենց կոնտակտային տվյալները ճիշտ են նշված։

Միևնույն ժամանակ, ավիաընկերությունը հաստատել է, որ փետրվարի 28-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար վավեր ամրագրում ունեցող ուղղևորները կունենան ուղևորության ամսաթիվը մինչև հոկտեմբերի 31-ը անվճար փոփոխելու կամ չօգտագործված տոմսի արժեքը վերադարձնելու իրավունք։ Qatar Airways ավիաընկերությունը բախվել է թռիչքների իրականացման ամենախոշոր խափանումներին՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930