ԱԹՍ-ն հարված է հասցրել Քուրդիստանում գտնվող Սարսանգի նավթահանքին․ ԶԼՄ

Հարված է հասցվել Իրաքյան Քրդստանի Դոհուկ նահանգում գտնվող Սարսանգ նավթային հանքավայրին։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն:

«Reuters» լրատվական գործակալությունը, հղում անելով անվտանգության ծառայության իր աղբյուրներին, նույնպես հաստատել է հարձակման լուրը՝ նշելով, որ այն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

Իրաքի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանի մայրաքաղաք Էրբիլում գտնվող նավթային պահեստի վրա հասցված հարվածից հետո:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930