Այսօրվանից՝ ապրիլի 1-ից, վարորդները կարող են անցնել ամառային անվադողերի

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը գործող սահմանափակումն ավարտվել է, և այլևս պարտադիր չէ ձմեռային անվադողերով երթևեկելը։ Այս ժամանակահատվածը սահմանվել էր՝ հաշվի առնելով ձմռան ամիսներին եղանակային պայմաններն ու ճանապարհների սառցակալման ռիսկերը։

Հիշեցնենք, որ նախատեսվող կարգավորումների համաձայն՝ տարվա տարբեր եղանակներին համապատասխան անվադողերի օգտագործումը միտված է բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նվազեցնելու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների` նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ ամառային անվադողերով երթևեկության դեպքում սահմանվում է 5,000 դրամ տուգանք, իսկ այդ ժամանակահատվածում ամառային անվադողերով երթևեկության հետևանքով առաջացած ճանապարատրանսպորտային պատահարի դեպքում՝ 20,000 դրամ տուգանք։

Որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ տրանսպորտային միջոցի շահագործումն կարգելվի, եթե նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930