ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները․ Ռուբիո

ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Իրանի հետ պատերազմից հետո։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«ՆԱՏՕ-ն օգտակար է Վաշինգտոնի համար, քանի որ թույլ է տալիս նրան զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, բայց եթե դաշինքը սահմանափակվում է միայն նրանով, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Եվրոպային, իսկ վերջինս անհրաժեշտության դեպքում մերժում է Վաշինգտոնին բազաների օգտագործման հարցում, ապա դա լավ համաձայնություն չէ»,- ասել է Ռուբիոն:

Պետքարտուղարի բնորոշմամբ՝ ՆԱՏՕ-ն, որպես դաշինք, չպետք է լինի միակողմանի փողոց։ Նա հույս է հայտնել, որ կկարողանան լուծել այդ խնդիրը։

«Այս ձևաչափում դժվար է մնալ ներգրավված և ասել, որ դա օգուտ է բերում միայն Միացյալ Նահանգներին։ Հետևաբար, այս ամենը պետք է վերանայվի»,- ընդգծել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930