Ազատ պայմաններում ապրում է Կովկասյան ազնվացեղ եղջերուի 18 առանձնյակ․ տեսակի վերականգնումը իրականություն է

Կենսաբազմազանության վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ տեղեկացնելով, որ համացանցում հերթական տեսանյութն է հայտնվել, թե ինչպես է Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում Լոռու անտառներում։

«2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։

Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում»,- գրել է նախարարն ու տեսանյութ հրապարակել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930